ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Եպիսկոպոսյան տոհմի նշանավոր դեմքերից ևս մեկը

Եպիսկոպոսյան տոհմի նշանավոր դեմքերից ևս մեկը
09.06.2023 | 16:33

Հուրախություն ինձ, եպիսկոպոս Վարդան Օձնեցուն նվիրված իմ ֆեյսբուքյան հրապարակումներից հետո մեծացել է հանրության հետաքրքրությունը Եպիսկոպոսյան տոհմի պատմության, նրա նշանավոր դեմքերի մասին:

Հայաստանի ազգային արխիվի վավերաթղթերը տեղեկություններ են հայտնաբերել Ղարաբաղի թեմի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու քահանա Գրիգոր Մեսրոպի Եպիսկոպոսյանի վերաբերյալ, ով ծագումով Դաշտային Արցախի Խաչակապ (Ղուշչի) բնակավայրից էր:

Հոգևոր հայրը սովորել է հոր` Մեսրոպ Եպիսկոպոսյանի մոտ:

1820 թ. դեկտեմբերին օծվել է քահանա, մինչև 1841 թ. ծառայությունը շարունակել Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում: Այնուհետ փոխադրվել է Շաքիի գավառի Նեմիթապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, 1844-ի հունիսին կրկին վերադարձել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի:

Գրիգոր քահանայի անձնական կյանքից հայտնի է և այն, որ ունեցել է հինգ արու զավակ և մեկ դուստր:

Ես ավելի քան համոզված եմ, որ Եպիսկոպոսյան տոհմի պատմության ընթերցումը նոր դեմքերի բացահայտման հնարավորություն կտա: Դրանում, իմ հարգելի ընթերցողներ, անվիճելիորեն մեծ կլինի ձեր վաստակը, եթե ունեցած տեղեկատվությամբ կիսվեք ինձ հետ:

Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5667

Մեկնաբանություններ